Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում

հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով հինգ երթուղու 9 տրանսպոտային միջոցի գործունեություն ժամանակավոր կասցնելու համար։

Օգոստոսի 29-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են Արարատի մարզում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 452, N 454 N 460,

ինչպես նաև Երևանի ներքաղաքային N 46 համարի երթուղիները սպասարկող թվով 7 տրանսպորտային միջոցի, իսկ 48 ժամով Երևանի ներքաղաքային N 8 համարի երթուղու 2 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։