Ուշագրավ տեղեկություն. Որքա՞ն ժամանակ կպահպանվի այս եղանակը

Oգոստոսի 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: