ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օդային օձը երեխա է քշել տարել

Թայվանի Սինչժու քաղաքում երեխա է փրկվել, որին քշել տարել էր օդային օձը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Օդային օձերի փառատոնի ընթացքում 3-ամյա աղջիկը պատահաբար խճճվել է հսկայական նարնջագույն օձի թելերի մեջ, որը բարձրացել է օդ և թռցրել երեխային իր հետեւից: Օդում գլուխկոնծի տալով՝ աղջիկը մի քանի մետր բարձրացել է գետնից վեր։ Ներքևում հավաքվածները շտապել են բռնել թելերը, իսկ երբ երեխայի հետ օձը ցած է նետվել, հասցրել են բռնել աղջկան։ Արդյունքում երեխան չի տուժել:
Առավել մանրամասն՝ այստեղ