Վերին Կարմիրաղբյուրում 39-ամյա տղամարդու են սպանել /տեսանյութ/

Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերեց 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։

Իրավապահների անհետաձգելի օպերատիվ միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն՝ այստեղ