Հորս դիահերձել են, բայց ինչքան գիտեմ, կորոնավիրուսի հետևանքնով մահացածներին չեն դիահերձում. քաղաքացին ահազանգում է

6257470 05.06.2020 Врачи во время обхода в госпитале для лечения зараженных коронавирусной инфекцией COVID-19, созданного на базе Национального медицинского исследовательского центра травматологии и ортопедии имени Н. Н. Приорова в Москве. Владимир Астапкович / РИА Новости

Այսօր՝ օգոս տոսի 31-ին, Analitik.am-ին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սասուն Բեգլարյանը, ում պնդմամբ, իր հայրը՝ 76 ամյա Արամայիս Բեգլարյանը, մահացել է անհասկանալի պատճառներով:

«Հուլիսի 16-ին հայրս ուղեղի կաթված էր ստացել: Նրան տեղափոխել էինք 1-ին հիվանդանոց, այնտեղ մինչև նույն ամսվա 19-ը բուժում էր ստանում: Հորս վիճակն աստիճանաբար լավանում էր, արդեն իր ոտքով հանգիստ քայլում էր, իսկ մենք հանգիստ գնում-գալիս էինք նրա մոտ:

Արդեն 4-րդ օրը՝ ամսի 20-ին, բժիշկներն ասացին, որ պետք է կորոնավիրուսի թեստ վերցնեն: Ամսի 21-ին թեստի պատասխանը եկավ՝ դրական էր, բայց ջերմությունը տատանվում էր 36-37.2 ի սահմաններում:

Նշեմ, որ հորս ստուգել էին, մոտն ամեն ինչ կարգին էր, միայն թոքաբորբ կար, դա էլ, բժիշկների խոսքերով, ինսուլտից հետո լինում է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ թեստի դրական պատասխանից հետո իր հորը տեղափոխել են Գրիգոր Լուսագորիչ հիվանդանոց. «Բժիշկներն ասացին, որ հայրս այլևս իրենց հիվանդը չէ, դրա համար են տեղափոխում:

Երբ բժշկի հետ խոսում էինք, մեզ ասում էր, որ հորս վիճակը շատ վատ է, անգամ հարձակվում է իրենց վրա: Նրանց խոսքերով, հորս մոտ «շիզոֆրենիկ բաներ» էր, բայց հայրս նմանատիպ խնդիր երբևէ չի ունեցել: Ավելին՝ շատ հանգիստ և գործունյա մարդ է եղել:

Ամսի 31-ին հորիցս կրկնակի կորոնավիրուսի թեստ են վերցրել, պատասխանն արդեն բացասական է եղել:

Դրանից հետո, անհասկանալի պատճառներով, հորս վիճակը կտրուկ վատանում է և նրան նորից տեղափոխում են, բայց այս անգամ՝ Մարգարյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Մեզ ասացին, որ հորս մի քանի ժամ է մնացել ապրելու: Հետո ասացին, որ վիճակը նորմալ է «հետ են բերել»  ու սենց անհասկանալի բաներ»:

Պարոն Սասունի խոսքերով, հորը նորմալ չեն կերակրել, միայն ոսկորներն էր մնացել. «Հայրս մի քիչ դժվարությամբ էր ուտում, ինձ թվում է՝ նրան չէին էլ կերակրում: Միայն ոսկորներն էին բերել՝ 10 օրում հայրս դարձել էր 35 կիլոգրամ:

Ամենահետաքրքիրն այն է, որ հորս մահվանից հետո նրա դին ուղարկել էին «Նաիրի» անատոմիկը: Դրանից հետո կապվել եմ տեղի բժիշկների հետ, խնդրել եմ, որ մահվան վկայականի մեջ չգրեն կորոնավիրուս, որովհետև հիվանդանոցում վերջին անգամ բացասական էր եկել պատասխանը: Ամենաահավորն ասեմ, գիտե՞ք ինձ ինչ են ասել՝ եթե հայրս ընդհանրապես կորոնավիրուս ունենար, նրան իրենց մոտ չէին ուղարկի:

Հնարավոր է, որ բժիշկներն ընդհանրապես ստել են,  ամենաշատը դա է ինձ անհանգստացնում:

Ի դեպ, նշեմ, որ հորս դիահերձել են, բայց ինչքան գիտեմ, կորոնավիրուսի հետևանքնով մահացածներին չեն դիահերձում:

Լուսավորչի բժշկին հարցնում է, թե ինչպես է ստացվել, որ հորս առաջին թեստի պատասխանը բացասական է եղել,  ասում է՝ «հայրդ շատ վաղուց էր հիվանդ, դրա համար առաջին թեստի ժամանակ ցույց չի տվել»: Լավ, բա այդ դեպքում 2-րդ թեստը ո՞նց է ցույց տվել»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում շատ վատ են խնամել իր հորը. «Մարգարյանի բժիշկների խոսքերով, հորս այնքան ջուր չէին տվել, որ լեզուն ուռել էր բերանի մեջ: Մեզ համար գաղտնիք մնաց այս ամբողջը»:

Նշենք նաև, որ Առողջապահության նախարարությունը Բեգլարյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին չի հորդորել ինքնամեկուսանալ. «Չեն հորդորել նաև, որ թեստ հանձնենք: Մի բան էլ նշեմ՝ եթե հայրս կորոնավիրուսով հիվանդ լիներ, առնվազն 30 հոգու կվարակեր: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»:

Օֆելի Իսրայելյան