Միաժամանակ Ծառուկյանի հստակ քաղաքական հայտարարություններն ու հստակ օրակարգով մարզերում տարբեր հանդիպումների կազմակերպումը միանգամից պայթեցնում է իշխանական քարզչամեքենայի կողմից արհեստական քաղաքական օրակարգ բերած այն միֆը, թե ներկայումս ՀՀ-ում իրենց դեմ պայքարող ու կազմակերված ուժ գոյություն չունի։ Պարզվում է՝ ոչ միայն այդ ուժը կա, որը կարող է պայքարել օրվա իշխանության դեմ, այլև այն մեծ պոտենցիալ ու ռեսուրս ունեցող կառույց է, որը կարող է համապատասխան թվով մոբիլիզացիա իրականացնել։
Ավելին առաջիկա մարզային հանդիպումների շարքը ցույց կտա, որ փաշինյանական միահեծան իշխանության դեմ լուրջ ալյանս է ձևավորվում և շատ հստակ է, որ այդ ալյանսը ձևավորվում է կոնկրետ Ծառուկյանի շուրջ։ Ակամայից այս ամենը մարդկանց մոտ դեժավյու է առաջացնում, քանի որ ակամայից հիշում ենք հեռավոր 90-ականները, երբ ՀՀՇ-ի էլիտան շրջանառության մեջ էր դրել «մեր դեմ խաղ չկա» հայտնի արտահայտությունը, որն ինքնին արհեստական փչած փուչիկ էր։
Անդրանիկ Կիրակոսյան