Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք. Մետաքսե Հակոբյան

0
Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք
Մեր հզոր մեկ հայրենիքի, սակայն ճակատագրի բերումով երկու պետությունների՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, ողջ աշխարհի մանուկներից տարբերվող՝ հնագույն և իմաստուն ազգի գենը կրող հրաշամանուկներ, շնորհավոր Սեպտեմբերի 1։ Այս օրը մեծ և կարևոր խորհուրդ ունի մեր ազգի համար, քանզի խորհրդանշում է Գիտելիքի տոնը։ Մենք ԵՂԵԼ ենք, ԿԱՆՔ ու ՀԱՐԱՏԵՎԵԼՈՒ ենք, քանզի ազգային կրթությունն ու դաստիարակությունը մեր գլխավոր ուղեկիցներն են ու գենի պահապանները։
Սիրելի´ երեխաներ ու պատանիներ, մենք՝ մեծերս, պարտավոր ենք պահել ու պահպանել ձեզ, ապահովելով ձեր՝ խաղաղ ու արդար երկրում հայեցի կրթվելու ու դաստիարակություն ստանալու իրավունքը։
Թանկագին մանկավարժնե´ր, ձեզ՝ կատարյալ առողջություն, ուժ ու կորով, որպեսզի այս անկայուն ժամանակներում շարունակեք ձեր դժվարին, սակայն վեհ առաքելությունը, այն է՝ սովորեցնեք մեր երեխաներին ճիշտ և հայեցի ապրել, հարստացնելով միտքն ու հոգին։
Հարգելի´ ծնողներ, անկախ այն բոլոր արհեստական խոչընդոտներից, որ հայտնի ու անհայտ պատճառներով ստեղծեցին մեր երեխաների համար, միևնույն է ինձ չկանգնեցրեց, որ իմ երեխաներին տոն պարգևեմ, որը սկսվեց առավոտյան կրթօջախ գնալով և շարունակվելու է ողջ օրվա ընթացքում։ Երկար ու ձիգ տարիներ շարունակ ազգային ավանդույթի վերածված Գիտելիքի տոնը նաև ընտանեկան է։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ․․․
Առավել մանրամասն՝ այստեղ

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here