«Թանկ» տեսք ունենալու համար կարևոր է լինել խնամված» 19 նորաձև հարց դիզայներ Մերի Ստեփանյանին (Photo)

19 նորաձև հարց դիզայներ Մերի Ստեփանյանին
 
Նորաձև ցանկանում են լինել գրեթե բոլորը, թե՛ տղաները և թե՛ աղչիկները: Այդ իսկ պատճառով Blognews.am-ը պատրաստել է 19 նորաձև հարց դիզայներ Մերի Ստեփանյանի համար:


 
Երբ չգիտես ի՞նչ կրել օվերսայզ սև մետաքսե զգեստը կփրկի:
 
Այս ամառ սիրեցի երկնագույնի երանգները:
 
Նորաձևության մեջ «երբեք» չի լինում:

 
Դժվար է ընտրել հարսի շորը:
 
Կարևոր դետալ եմ համարում աքսեսուարները և զարդերը:
 
Զարդերը պետք է շատ լինեն:
 
«Թանկ» տեսք ունենալու համար կարևոր է լինել խնամված:


 
Առօրյայում կրում եմ STM sportswear:
 
Երբեք չեմ կրի այն ինչը չի համապատասխանում կազմվածքիս, անկախ թրենդից:
 
Կարևոր է` բրենդամոլ չդառնալ:


 
Ուշադրություն դարձրեք կոշիկներին՝ լուքը ամբողջացնում և ավարտուն են դարձնում:
 
Ներքինն ու արտաքինը պետք է իրարից կախված չլինեն, հաճախ արտաքինը փոխում է ներքին տրամադրվածությունը:
 
Հիմնականում ուշանում եմ և հայելու մեջ նայելու ժամանակ չի լինում:
 
Ճաշակը ծնվում է մարդու հետ, իսկ ոճը ձեռքբերովի է:
 
Ոճը ձևավորվում է տարիների ընթացքում, հակառակ դեպքում կարելի է դիմել ոճաբանի:


 
Տանել չեմ կարողանում culottes տաբատները:
 
Միշտ նորաձև է` ջինսը և little black dress-ը:
 
Խորհուրդ եմ տալիս հետևել, բայց գերի չդառնալ նորաձևությանը:
 
Ես ինձ սիրում եմ, քանի որ… դեռ պատճառը չեմ գտել:

 

Առավել մանրամասն՝ այստեղ

https://www.youtube.com/watch?v=ZnTr52EcUOA&feature=youtu.be&fbclid=IwAR3nnEk6Elx0mXTWAgMrt3Bf8ifOBGTXoxOZPSZjyWBldSFCXAFRq_1rggM