Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում․ գյուղացիները…

0

Այսօր, սեպտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի՝ կապված խաղողի մթերման հետ, փակել են Երևան-Երասխավան ավոտճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը երկկողմանի փակված է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիում Կառավարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Մանրամաները՝ քիչ ուշ։ 10։40- Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Վերջիններս գյուղացիների հետ եկան համաձայնության՝ այսօր, ժամը 15։00-ին հանդիպել մարզպետարանում, որտեղ կլիենեն նաև գործարանների տնօրենները, և այնտեղ հարցը կքննարկեն։ Գյուղացիներն էլ ասում էին, որ իրենք միայն հավատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ու, քանի որ մարզպետն էլ վարչապետի լիազոր ներկայացուցիչն է, ճանապարհը բացեցին։ Ակցիային մասնակցում էին Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Նոր կյանք, Ոսկեթափ, Արալեզ և մի քանի այլ գյուղերի բնակիչներ։ Ճանապարհն այս պահին բացվեց։ Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here