Եվրոպացի գիտնականներին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ առավել մանրամասն լուսանկարել Արեգակը: Այս մասին հաղորդվում է Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Պատկերներն արվել են GREGOR աստղադիտակի միջոցով, որը տեղադրված է Իսպանիայի Տեներիֆե կղզում: Սարքավորման օպտիկան մասնագետներին թույլ է տալիս ուսումնասիրել երկնային մարմնի մակերեսի վրա դետալները՝ մինչև 50 կիլոմետր:
Գիտնականները նշել են, որ սա տպավորիչ արդյունք է, և հիշեցրել, որ Արեգակի տրամագիծը մոտ 1,4 միլիոն կիլոմետր է: Ըստ աստղագետների՝ դա ասես մեկ կիլոմետր հեռավորության վրա ֆուտբոլային խաղադաշտում տեսնեք փոքրիկ ասեղը:
Գիտնականները նշել են, որ աստղադիտակի նոր օպտիկան ստեղծվել է բառացիորեն զրոյից: Նախկինում բարդ սարքը ճիշտ չէր գործում՝ օպտիկական համակարգի հետ կապված խնդիրների պատճառով: Մասնագետներին հաջողվել է փոփոխել այն։