«Ադրբեջանի իշխանությունը կրկին արհեստական սրում է իրավիճակն առաջնագծում»

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի իշխանությունը կրկին արհեստական սրում է իրավիճակն առաջնագծում՝ տարածելով ակնհայտ սուտ տեղեկություն։ Ըստ Ադրբեջանի իշխանության տարածած հայտարարության, այսօր Հայակական կողմը կրակ է բացել Թվուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ , ինչի հետևանքով գյուղի բնակելի տներից մեկը տուժել է։ Այդ վնասված տան հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ կրակոցների հետքերը նոր չեն, և պետք չէ նեղ մասնագիտական աչք ունենալ, որպեսզի դրանք տեսնել։
Տավուշյան մարտերից հետո, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այդ օրերի իրադարձություններից տուժած բնակելի տների նկարներ է հրապարակում և ներկայացնում իբրև թե նոր դեպքեր։ Այս գործելաոճով Ադրբեջանը պարզապես արդարացնող քայլ է նախապատրաստում իր հավանական գործողությունների համար»։