Հրազենային վնասվածք ստացած Կանեւսկոյի հարազատները վիրահատվել են. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է.փաստաբան

Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում այսօր՝ օգոստոսի 3-ին, հրազենային վնասվածք ստացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Արմեն Կանեւսկոյի» հարազատներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նշեց, որ երիտասարդները վիրահատվել են. երկուսի առողջական վիճակն էլ կայուն է։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հրազենային վնասվածք ստացածներից մեկը Արմեն Հարությունյանի մորաքրոջ որդին է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հալաբյան փողոցից հրազենային վնասվածքներով Երեւանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել չորս քաղաքացի։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով: