Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի արևելքում 3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Լենտան։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է սեպտեմբերի 4-ի առավոտյան, Թբիլիսիից 294 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օնի քաղաքից 5 կիլոմետր հարավ-արևելք:

Էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: