Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի և գործադիրին կարանտին սահմանելու հնարավորություն կտրվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով: Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբացկությունները հայտնել էին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերի փաթեթին: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ին այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները: Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Գլխավոր Без рубрики Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ընդունվեց կարանտին սահմանելու հնարավորություն տվող փաթեթը
Լրահոս
ԱՀԿ-ն նշել է աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհում համավարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացության դեպքերի վերաբերյալ թարմացված վիճակագրությունը:
«2021 թվականի մարտի 4-ին, ժամը 16:02-ի դրությամբ,...
Փակ ցիկլ. Փաշինյանին հեռացնելու ներքաղաքական ինտրիգը
Հասկանալի է, թե ինչու է արմատական ընդդիմությունը դնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ընտրությանը մասնակցության բացառման հարց:
Գործնականում դա նույնիսկ Փաշինյանին քաղաքականությունից հեռացնելու հարց է, ինչի...
Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց». Զախարովա
Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով...
Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը
Սույն թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այդ համաձայնագիրը ենթադրում...