Հարսնացուն մահացել է ծովի ափին նկարահանման ժամանակ. տեսանյութ

Չինաստանի Վենչժոու քաղաքում հարսանեկան արարողությանը լուսանկարվելու ժամանակ հարսնացուն մահացել է: Ականատեսների կողմից նկարահանված կադրերը հրապարակել է «Newsflare» կայքը:

Հարսանեկան նկարահանումները տեղի են ունեցել ծովի ափին: Հարսնացուին, լուսանկարչին և դիմահարդարին քշել է մեծ ալիքը և նրանք հայտնվել են ծովում:

Ավելի ուշ փրկարարներին հաջողվել է գտնել հարսնացուի և դիմահարդարի մարմինները. Լուսանկարիչը դեռ չի գտնվել: