Պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մեծ համերգասրահի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

«Մենք լսեցինք բարձր պայթյունը, թե ինչ է տեղի ունեցել, դեռ չգիտենք։ Անմիջապես ոստիկաններ են եկել», — այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի ականատեսը։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական բրիգադներ, քրեագետներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Պարեկային ոստիկանությունից գործակալությանը հայտնել են, որ արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար, թթվածնային բալոնի պայթյունն է եղել: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել «Դեժավյու» ակումբում: