Տանեցիներին «գմփցրել եմ»․ Խայտառակ դեպք Հայաստանում. քաղաքապետը կորոնավարակակիր լինելով, նշանադրության է մասնակցել

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, լինելով կորոնավիրուսային վարակակիր, կազմակերպել է դստեր նշանադրությունը։ «Աղջկաս նշանադրության օրը տեղյակ չեմ եղել, որ կորոնավիրուսով եմ վարակվել, բայց շատ զգուշավոր եմ եղել։ Նշանադրությունը եղել է իմ սեփական ռեստորանում։ Ընտանիքներով հավաքվել ենք՝ 30 հոգով, ու նշանդրեք ենք արել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։ Նա հայտնեց, որ աղջկա նշանադրության արարողությունից մեկ օր հետո է կորոնավիրուսի թեստի պատասխանը ստացել, մինչ այդ էլ ախտանիշներ չի ունեցել։ «Ուրբաթ օրը նշանադրությունն է եղել, շաբաթ օրը թեստի պատասխանը ստացել եմ։ Մնացած տանեցիներին էլ երկուշաբթի օրը «գմփցրել եմ»»,-ասաց քաղաքապետն ու նշեց, որ տան անդամները նույնպես վարակվել են կորոնավիրուսով։ Ավետիսյանն ընդգծեց՝ ջերմություն ունեցել է միայն ուրբաթ օրը, սակայն արդեն նշանադրության օրը նշանակված է եղել և բարեկամները հավաքվել էին։ Նշենք, որ Մարտունու քաղաքապետարանն այժմ փակ է Արմեն Ավետիսյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

Սոնա Գևորգյան