ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին’ ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային: Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և 65-ամյա ուղևորին՝ վերջինիս մորը՝ անզգուշությամբ պատճառել է մահ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Լրահոս
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՊՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական...
Լարված իրավիճակ Ազատության հրապարակի հարակից տարածքում․ բախում Փաշինյանի աջակիցների և հրաժարականը պահանջողների միջև
https://youtu.be/8zHBMh-NNA4
Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանում տիրող ներկա իրավիճակի մասին
Հայաստանում խորը ճգնաժամ է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով Հայաստանում ընթացող զարգացումները։
Անդրանիկ Քոչարյանը վախկոտ է և հասարակ սրիկա. Խաչատուրով
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետությունը կարող է կրակել.
«Հարգելի բարակամներ,...
Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ...
https://youtu.be/CTzp3d6KXf4