Ավտովթար Երևանում. օպերայի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն.

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա- Սայաթ-Նովա փողոց- Մաշտոցի պողոտա խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 1-ին (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնութունը: