Հրդեհ՝ Վանաձորում

ԱԻՆ-ը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21:56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տարոն թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Տարոն-2, ՔՇՀ-4 թաղամասի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում:

Այրվել է խոհանոցը՝ գույքով։