Երեկ, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 42-ամյա Սամվել Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Խաչիկ Դ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Կարապետ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարապետ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
Փառուխն այլևս չկա
Եկեք հիշենք:24.03.2022թ Փառուխը (այնուհետև՝ Քարագլուխը) հանձնվեց թշնամուն: Նույն օրը ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух»:
«Фурух»-ի կարգավիճակում Փառուխը ՌԴ ՊՆ-ի...
Երկու տարեկան երեխան ատրճանակով պատահաբար կրակել է հոր վրա. մայրը ձերբակալվել է
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում երկու տարեկան տղան ատրճանակով կրակել է հոր մեջքին, երբ վերջինս խաղալիս է եղել տեսախաղի վահանակով։ Երեխայի մայրը՝ 26-ամյա Մարի Այալան, ձերբակալվել...
Ամուսնությունը և հորոսկոպը. Ո՞ր նշանները երջանիկ կլինեն միասին
https://www.youtube.com/watch?v=09NarPa0fUU&feature=emb_logo
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանին որոշակի լարվածություն կա. Սուրեն Պապիկյան
https://www.youtube.com/watch?v=tbmqKCrxq6Y&feature=emb_logo
Սահմանին որոշակի լարվածություն կա, բայց լինում է նաև կեղծ տեղեկատվություն հարևանների կողմից, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-երը խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի...
Նոր տեղեկություններ՝ ավտովթարի հետեւանքով տուժած 11 զինվորների առողջական վիճակից
Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետեւանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս...