Կնոջ դի է հայտնաբերվել

Քենսինգթոնի թագավորական պալատի մոտ դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror թերթը:

Օգոստոսի 29-ին ոստիկանությունը կնոջ դի է հայտնաբերել դեկորատիվ Ռաունդ լճակում, որը գտնվում է արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի նստավայրի մոտակայքում:

Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի ինքնությունը և կատարվածի մանրամասները: Իշխանությունները նշում են, որ մահը կասկածելի չի դիտվում:

Քննությունը շարունակվում է: