Բենզինի և դիզվառելիքի գներն օգոստոսին աճել են

0

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. օգոստոսին ինչպես 2019թ. օգոստոսի համեմատ, այնպես էլ 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Այս մասին հայտնում են ԱՎԾ-ից:

2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 2.1%-ով, հագուստինը՝ 1.6%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.5%-ով, բնակարանի նորոգման նյութերինը, կահույքինը, փոքր կենցաղային սարքերինը, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.1%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, դեղագործական ապրանքների՝ 0.6%, վառելանյութերի և քսանյութերի՝ 3.1%, ոսկերչական զարդերի 9.5% գնաճ։ 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 8.7% և 1.1% գնաճ:

2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 23.0% և 29.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 19.5% և 24.4%-ով:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here