Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և տրակտորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսենյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի, Touareg-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Լրահոս
«Այժմ ունենք, իրեն երջանիկ համարող անհայրենիք գերագույն հրամանատար»․քաղաքացիական նախաձեռնության անդամ
Այսօր հայրենիքի փրկության համար, հասարակական ու քաղաքական բազմաթիվ գաղափարներ են բարձրաձայնում, բայց ինչպես ասում է ժողովուրդը զանգը կախող չկա:
Այս ֆոնին մենք զրուցեցինք՝ «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության...
Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը
https://youtu.be/B23D8hkBcTY
IDBank-ի ուIdram-ի Rocket Line թվային ապառիկով արդեն հնարավոր է ձեռք բերել ապրանքներ ու ծառայություններ 0 տոկոսով․ ավելի քան 250վաճառակետերումգնիր հիմա, վճարիր հետո, ընդ որում՝ ոչ մի լումա...
Հայ — ռուսական ընկերություն. ինչ են ուզում հայերը Մոսկվայից
Հայկական քաղաքական ներկապնակում գույները խիտ են՝ շուրջ 100 կուսակցություն՝ տարբեր քաշային կատեգորիաների ու ազդեցության չափի: Դժվար է գտնել այդ ցանկում մի քաղաքական ուժ, որը...
Վահե Էնֆիաջյան. Տնտեսական բոլոր ցուցանիշներն անկում են գրանցում (տեսանյութ)
https://youtu.be/wHplb8q_G_M