Արտակարգ դեպք՝ տավրոս գյուղում

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին ժամը 10:29-ին ահազանգ է ստացել, որ Տավրոս գյուղում այրվում է տուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ), մոտ 200 հակ անասնակեր և 0․5 խմ վառելափայտ։