Դանակահարություն․ զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ

Բիրմինհեմում դանակահարությամբ խոշոր միջոդեպի հետեւանքով զոհվել է մեկ տղամարդ, եւս յոթ մարդ ստացել է վիրավորում, հաղորդում է Reuters-ը։

Երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

«Այժմ մենք կարող ենք հաստատել, որ սկսվել է գիշերը տեղի ունեցած իրադարձություններից հետո սպանության հետաքննությունը»,-հայտնել են ոստիկանությունում՝ հավելելով, որ դրա առնչությամբ հետախուզվում է մեկ կասկածյալ։

Հարձակման հետեւանքով զոհվել եւ տուժել են պատահական մարդիկ․ հարձակումներն ուղղված չէին ինչ-որ համայնքի ներկայացուցիչներին եւ կապ չունեին ահաբեկչական խմբավորումների հետ։