«Անիրական գեղեցկություն»․ Իննա Խոջամիրյանը՝ մարմինն ընդգծող երեկոյան զգեստով

Իննա Խոջամիրյանը, ով հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ուսերը բաց, կարմիր երանգի, մարմինն ընդգրկող զգեստ, ինչը համադրել է բաց երանգի բարձրակրունկների եւ փոքրիկ պայուսակի հետ։ Իննան հավաքել է վարսերը, նախընտրել՝ վառ կարմիր շրթներկ։ Հրապարակամնը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան․ «Անիրական գեղեցկություն»,«Հրեշտակ», «Սիրուն»։