Ի՞նչ է կատարվել Նախիջևանում

Թուրք-ադրբեջանական համատեղ մարտական կրակով մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով երկու օր առաջ Նախիջևան է այցելել Թուրքիայի զինված ուժերի զամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը, որին ներգրավվել է ավելի քան 2600 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 180 հրթիռային, հրետանային և ականանետային կայանքներ, 18 միավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ավելի քան 30 միավոր ՀՕՊ միջոցներ և մոտ 320 ավտոմոբիլային տեխնիկա։ Զորավարժություններին ներգրավվել են պաշտպանության նախարարության, պետական անվտանգության ծառայության, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի և ԱԻՆ-ի զինծառայողները։

ՊԱԾ-ից, ՊՍԾ-ից և ներքին զորքերից հիմնականում մասնակցել են հատուկ նշանակության զորքերը, իսկ ԱԻՆ-ից սակրավորներ և ռադիացիոն, քիմիական պաշտպանության ստորաբաժանումները։ ՊՆ մամլո ծառայության կադրերի ուսումնասիրությամբ հայտնի է դարձել, որ կիրառվել է հետևյալ զինտեխնիկան. Տանկեր և զրահամեքենաներ.

— Տ-90 տանկեր

— ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ

— ԲՏՐ-82Ա զրահափոխադրիչներ

— ԲՏՐ-70 զրահափոխադրիչներ

— Cobra ռազմական հետախուզական մեքենաներ

— AIL Storm ռազմական հետախուզական մեքենաներ

— SandCat զարահամեքենաներ Հրետանային միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ և ծանր հրանետային համակարգեր.

— «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

— «TR-107» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

— «ՏՕՍ-1» համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր

— «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրները

— «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ

— «Գիացինտ-Բ» քարշակվող թնդանոթներ

— «Դ-20» թնդանոթ-հաուբիցներ

— «Դ-30» հաուբիցներ

— տարբեր տրամաչափի ականանետներ Հակաօդային պաշտպանության միջոցներ.

— «Օսա» զենիթահրթիռային համալիրներ

— «IHASAVAR» կրովի հակադրոնային համակարգեր Ավիացիոն միջոցներ

— «Սու-25» գրոհիչներ

— «Մի-17» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ Ինժեներական տեխնիկա.

— «ՄՏՈւ-90Մ» տանկային կամրջադիրներ

— «ԻՄՌ-3» ինժեներական արգելափակիչ մեքենաներ

— «ԲՌԷՄ-1» զրահապատ նորոգման-տարհանման մեքենաններ Թուրքական զինված ուժերը կիրառել են «Sikorsky UH-70» բազմաֆունկցիոնալ և «ATAK/AH1W» գրոհային ուղղաթիռներ, «ACV-15» հետևակի մարտական մեքենաներ և «Kirpi» զրահամեքենաներ։ Չնայած ադրբեջանական կողմը հայտարարել է, որ զորավարժություններին ներգրավվել է վերոնշյալ ծավալի զինտեխնիկա, տարածված կադրում երևում է ընդամենը 86 միավոր զինտեխնիկա և 10 միավոր ավիացիոն միջոցներ, որից՝

— 21 միավոր «Տ-90» տանկ, 14 «ԲՄՊ-2», 15 «ԲՏՌ82Ա», 6 «ԲՏՐ-70», 3 «Գրադ» կայան, 2 «Խրիզանտեմա Ս», 2 «ՏՕՍ1», 2 «ՕՍԱ», 4 «SandCat», 4 «Cobra», 1 կամրջադիր, 1- «ԻՄՌ-3», 4 «Մի-17» ուղղաթիռ, 2 «Սու-25» գրոհիչ, Թուրքիայի զինուժի երկուական միավոր «Sikorsky UH70» և «ATAK/AH-1W» ուղղաթիռներ, 10 միավոր «ACV-14» հետևակի մարտական մեքենա և 1 միավոր Kirpi զրահամեքենա:

Ավելին