Առաջնահերթությունը տրվելու է
- աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
- առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
- տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում: