Երեխաները մնացել են Վերին Լարսում. բացառիկ մանրամասներ

0

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները չեն ուզում Հայաստան վերադառնալու համար ավիատոմսեր գնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը’ մեկնաբանելով սեպտեմբերի 1-ից Վերին Լարսում առաջացած հերթական խնդիրը։ ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ «Մեր քաղաքացիները պահանջում են կազմակերպել իրենց անվճար վերադարձն ու իրենց ավտոմեքենաների անվճար տեղափոխումը Հայաստան։ Նրանք պնդում են, որ գումար չունեն, համավարակի պատճառով մնացել են առանց գումարի, առանց աշխատանքի և այլն»,– ասաց Ասոյանը։ Ինքը’ հյուպատոսը, այս պատճառաբանությանն այնքան էլ չի վստահում’ շեշտելով, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական սահմանափակումներն արդեն հանվել են, տնեսությունը վարականգնման փուլում է, իսկ փակված աշխատատեղերը վերաբացվել են։ Քանի հայի են կարողացել հայրենիք վերադարձնել համավարակի ընթացքում. զրույց հյուպատոսի հետ «Այս 6-7 ամսվա ընթացքում ամենախոցելի խումբը, այսինքն’ այն մարդիկ, որոնք կորցրել էին աշխատանքը, հայտնվել էին ծանր ֆինանսական վիճակում, կապնվել էին հյուպատոսության հետ, ապրիլի վերջին և մայիսին կազմակերպված 3 անվճար չվերթերով տեղափոխվել են Հայաստան։ Մոտավորապես 100 ընտանիքի ցուցաբերվել է աջակցություն՝ բնակարան, կեցություն, անհրաժեշտ պարագաներ։ Այսինքն’ այդ կրիտիկական պահն արդեն անցել է, և այս պահին հայտարարությունները, թե իրենք ունեն ֆինանսական խնդիրներ, կամ մնացել են անօթևան, կարծում եմ՝ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի»,– նշեց նա։ Հյուպատոսը չի բացառում, որ ֆինանսական խնդիրներ ունեցող անձինք կարող են լինել, բայց և նկատում է՝ շատերն աղմուկ բարձրացնելով, այդկերպ ուղղակի փորձում են կազմակերպել իրենց անվճար ուղևորությունը Հայաստան։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here