Կնոջը սպանել է, դին նետել աղբանոցը. Սարսափելի դեքպ Հայաստանում

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում կալանավորվել է 50-ամյա բնակիչ’ սպանություն կատարելու կասկածանքով։ Դեպքը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբերի 7-ին կամ 8-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում։ Տղամարդը իր ծանոթ կնոջ հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, նրա դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: