Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ COVOD-19 ախտորոշում ունեցող քաղաքացիներից ծանր վիճակում է 178-ը, ծայրահեղ ծանր՝ 45-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված է 17 պացիենտ. դինամիկան նվազման միտում ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Այս պահին ծայրահեղ ծանր և ծանր վիճակում պացիենտների թիվը դեպի նվազում է գնում: Դեռ մեկ ամիս առաջ մենք ունեինք 300, 400-ի հասնող ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ: Երեկվա դրությամբ նրանց թիվը 240 է: Օրական կտրվածքով էլ այն դեպի նվազում է գնում»,-ասաց խոսնակն ու հույս հայտնեց, որ առաջիկայում չի էլ ավելանա: Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը պայմանավորված է նրանով, թե նոր արձանագրվող դեպքերը որքանով կաճեն: Այս պահին դինամիկան դեպի նվազում է գնում: Խոսնակը, սակայն, քաղաքացիներին հորդորեց զգոնությունը չկորցնել, որ այս վիճակը հնարավոր լինի պահպանել: Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն’ առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 դեպք:
Լրահոս
WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է
ankakh.com-ը գրում է․ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում...
Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ Արցախի "Արդարություն" կուսակցությունը շնորհավորում է ազգայն տոնացույցի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական ու միակամ հռչակեց ազատ...
ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում: Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի,...
Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Gagik Tsarukyan-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29...
Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին
Հիմա թվարկե՞մ իշխող թիմի այն սխալները, որ թիմն էլ է վերջում հասկացել, որ սխալ է, բայց երբ մատնացույց էինք անում խնդիրը, ամեն կերպ արդարացնում...