Տղամարդը համբուրել է իր հարսնացուին և մահացել (լուսանկարներ)

Բրազիլացի գործարարը մահացել է իր նշանադրության օրը’ հարսնացուին համբուրելուց մի քանի րոպե անց: Այս մասին հայտնում է Lenta.eu-ն’ հղում անելով Globo-ին: Նշվում է, որ զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել Սան Պաուլուում: Այն բանից հետո, երբ հայտարարվել է սպասվող հարսանիքի մասին, 24-ամյա Ժոզե Գիլերմե Տորրես Ֆադինին ընկերների հետ մտել է գետը’ լողալու: Ինչ-որ պահ փեսացուն ջրի տակ է անցել և այլևս դուրս չի լողացել: Հարսնացուն ու ընկերները չեն կարողացել փրկել տղային և դիմել են փրկարարների օգնությանը: Դեպքի վայր ժամանած փրկարարները Ֆադինի մարմինը հայտնաբերել են մեկ ու կես ժամ անց: