Երևանում այսօր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10.30-19.30 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի’ 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1 և 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների և Տիգրան Պետրոսյան փողոցի 1-60 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստւթյան և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: