Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Այս մասին հայնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: «Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Հայ — ռուսական ընկերություն. ինչ են ուզում հայերը Մոսկվայից
Հայկական քաղաքական ներկապնակում գույները խիտ են՝ շուրջ 100 կուսակցություն՝ տարբեր քաշային կատեգորիաների ու ազդեցության չափի: Դժվար է գտնել այդ ցանկում մի քաղաքական ուժ, որը...
Վահե Էնֆիաջյան. Տնտեսական բոլոր ցուցանիշներն անկում են գրանցում (տեսանյութ)
https://youtu.be/wHplb8q_G_M
Խաչիկ Ասրյանի ջրբաժանը
Պատերազմը, իր դաժան հետևանքներով, նաև հանրային գիտակցությունը բաժանեց տարբեր բևեռների: Հայ հանրույթը ցանկացած երևույթ կապում և կապելու է պատերազմի հետ, նրա հետևանքների հետ, հղում...