Նոր փոփոխություններ կլինեն ԶՈՒ զինծառայողների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշոման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է հստակեցնել ՊՆ համակարգի զինծառայողների իրային ապահովության չափաքանակներում ներառված իրային պարագաների շրջանակը և օգտագործման ժամկետները: Փոփոխությունը նախատեսվում է կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման մեջ։ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՑԱՆԿԸ Հ/հ Անվանումը Քանակը Օգտա-գործման ժամկետը Ծանոթա-գրություն 1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ 1. Գլխարկ’ ձմեռային, դաշտային 1 հատ 2 տարի 9, 11 2. Գլխարկ’ կիսաբրդյա, տոնական 1 հատ 2 տարի 1, 8 3. Գլխարկ-դիմակ’ տաք 1 հատ 2 տարի 2, 8 4. Ենթասաղավարտ’ տաք 1 հատ 2 տարի 8, 11 5. Կոստյում’ տոնական, կիսաբրդյա 1 լ-կ 2 տարի 1, 8 2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ 6. Կոստյում’ ձմեռային, դաշտային 1 լ-կ 2 տարի 3, 4, 9 7. Կոստյում’ բամբակյա, կեպիով 1 լ-կ 8 ամիս 3 8. Բաճկոն’ սեզոնային, անթև 1 հատ 2 տարի 5, 8, 12 3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ 9. Վերնաշապիկ’ երկարաթև 2 հատ 2 տարի 1, 8 10. Փողկապ 1 հատ 2 տարի 1, 8 11. Ներքնաշոր’ տաք 2 լ-կ 2 տարի 6, 8 12. Շապիկ’ բամբակյա 6 հատ 1 տարի 13. Կիսավարտիք’ բամբակյա 6 հատ 1 տարի 14. Գուլպա’ բամբակյա 16 զ-գ 1 տարի 3 15. Գուլպա’ կիսաբրդյա 8 զ-գ 1 տարի 3, 4, 6 16. Ձեռնոց’ տաք 1 զ-գ 1 տարի 17. Ենթաօձիք’ բամբակյա 52 հատ 1 տարի 10 18. Սրբիչ’ վաֆլե, բամբակյա 3 հատ 1 տարի 19. Սրբիչ’ բաղնիքի 1 հատ 1 տարի 7 4. ԿՈՇԿԵՂԵՆ 20. Կոշիկ’ ճտքավոր 1 զ-գ 8 ամիս 3 21. Կոշիկ’ կարճաճիտք, խրոմե 1 զ-գ 2 տարի 1, 8 22. Հողաթափ’ զորանոցային 1 զ-գ 2 տարի 8 5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ 23. Գոտեփոկ 1 հատ 2 տարի 8 24. Գոտի’ տաբատի 1 հատ 2 տարի 8 1․Տոնական կիսաբրդյա գլխարկի և կոստյումի, երկարաթև վերնա­շապիկի, փողկապի և խրոմե կարճաճիտք կոշիկի փոխարեն թույլատրվում է հատկացնել 1 լրակազմ բամ­բակ­յա դաշտային կոստյում և 1 զույգ ճտքավոր կոշիկ’ 2 տարի օգտագործման ժամկետով: 2․Ծովի մակարդակից 2500մ և ավելի բարձր տեղերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հետախուզական ստորա­բա­ժա­նում­ների անձնակազմերին, տաք ենթասաղավարտի փոխարեն հատկացվում է գլխարկ-դիմակ: Տրիկոտաժե հյուսվածքով ձմեռային դաշտային գլխարկ հատկացնելու դեպքում գլխարկ-դիմակ չի հատկացվում: 3․Առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառա­յող­ներին համազգեստը, կոշկեղենը և գուլպաները հատկացնում հետևյալ ժամկետներով’ 1) կոստյում’ բամբակյա,  կե­պիով – 1 լ-կ’ 6 ամիս, 2) կոշիկ’ ճտքավոր – 1 զ-գ’ 6 ամիս, 3) գուլպա’ բամբակյա – 24 զ-գ’ 1 տարի, 4) գուլպա’ կիսաբրդյա – 12 զ-գ’ 1 տարի: 4․Ծովի մակարդակից 2500մ և ավելի բարձր տեղերում մարտական հեր­թա­պահություն իրականացնող զինծառայողներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատ­կացվում է 1 տարի օգտագործման ժամկետով: 5․Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում օգտագործման ժամկետը սահմանվում է’ 1 լրակազմը’ 2 տարի, իսկ երեք տարի ծառայող զինծառայողների համար’ 1 լրակազմը’ 3 տարի: 6․Կիսաբրդյա գուլպաների փոխարեն թույլատրվում է հատ­կացնել բրդյա գուլպաներ: 7․Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում: 8.Թույլատրվում է կիսաբրդյա գուլպայի փոխարեն հատկացնել բամբակյա գուլպա, իսկ տաք ներքնաշորերի փոխարեն’ բամ­բակ­յա ներքնաշոր: Բամ­բակ­յա ներքնաշորը հատկացվում է 2 հատը’ 1 տարի օգտագործման ժամկետով: 9.Բաղնիքի սրբիչը հատկացվում է բաղնիքում’ լողանալու օրերին: Նշված իրային ունեցվածքը երեք տարի ծառայող զինծառայողներին հատկացվում է 3 տարի օգտագործման ժամկետով: Երեք տարի ծառայող զինծառայողներին ձմեռային դաշտային գլխարկը և կոստյումը հատկացվում են 18 ամիս օգտագործման ժամկետով: Ենթաօձիքը հատկացվում է շաբաթական 1 հատ հաշվարկով: Տրիկոտաժե հյուսվածքով ձմեռային դաշտային գլխարկ հատկացնելու դեպքում ենթասաղավարտ չի հատկացվում: Սեզոնային անթև բաճկոնը հատկացվում է միայն հետախուզական, հատուկ նշանակության ստորաբաժանումների և առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառա­յող­ներին։ Հավելենք, որ փոփոխություններ են նախատեսվել նաև ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի, սպական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների, ՀՀ ռազմական ոստիկանության համակարգի սպաների, ենթասպաների, շարքային կազմի պայմանագրային և կին զինծառայողների, ԶՈՒ կին զինծառայողների, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, ավիացիայի օդաչուական կազմի, ավիացիոն ուսհաստատությունների օդաչու (շտուրման) կուրսանտների, ԶՈՒ բժշկական հիմնարկների, վերականգնողական կենտրոնների, հանգստյան տների, ԶՈՒ պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի, վարժական հավաքների կանչված զինապարտների և մի շարք այլ ստորաբաժնումների ու ենթակառուցվածքների զինծառայողների համար։