Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ տեղի ունեցած դեպքից, որի հետևանքով հիվանդանոցի մոտ դիակ էր հայտնաբերվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մահացածը Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Էդուարդ Օհանյանն է, որը ամիսներ առաջ է ազատվել քրեկատարողական հիմնարկից: Ավելին մեզ հայտնի դարձավ, որ նա Զեյթուն Վարչական շրջանում առավել հայտնի է Ռայկոմի Էդուլիկ Բոնիեմ անունով: Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԵՎ ահա մեզ հայտնի դարձավ , որ այսօր քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին: Ավելին իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձիք: Ի դեպ մեզ հայտնի դարձա , որ կրակոցների արդյունքում Էդուարդ Օհանյանին հիվանդանոց են տեղափոխել Opel մակնիշի ավտոմեքենայով եւ թողնելով դեպքի վայրում հեռացել են , ինչի արդյունքում էլ Էդուարդ Օհանյանը մահացել է: Իսկ ահա ներկայումս իրավապահները կոնկրետ քայլեր են իրականացնում միջադեպի մասնակիցների ինքնությունը եւ պատճառները բացահայտելու համար:
Գլխավոր Без рубрики Հիվանդանոցի մոտ մահացած երիտասարդը Ռայկոմի Էդուլիկն էր. նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից....
Լրահոս
Տեսանյութ. Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան
https://youtu.be/4WX2mQd03bQ
Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում առանցքային դեր ունեն փոքր ու միջին ձեռնարկությունները։
ՀՆԱ տեսակարար կշռում ևս նրանց ստեղծած արդյունքը շոշափելի է։ Դա...
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսել է ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլը։ Երևանից և մարզերից շուրջ 200 երեխաներ ռուսերեն են սովորում հատուկ մշակված...
Նիկոլ VS Խաչիկ. Յո՞ երթաս, հայ ժողովուրդ
Պատերազմի մասին դժվար է գրել, հատկապես այն պարագայում, երբ ապաշնորհ ղեկավարների ազգակործան գործունեության շնորհիվ Հայրենիքի մի ստված մասը այլևս կորուսյալ է, սակայն պարտավոր ենք...