Բացառիկ տեսանյութ՝ Երևանում՝ Վստրեչի խաչմերուկում, ինչպես է տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում սեպտեմբերի 6-ին ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում տեղի ունեցել Nissan Pathfinder-ի և BMW-ի բախումը, ինչի հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արցախի և Ռոստովյան փողոցների՝ ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել էին տեսուչներ Առաքել Վրացյանը և Արթուր Եղիազարյանը