SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ուցենել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի բանտի ծառայողները հերթական անգամ բացահայտել են տարօրինակ մի դեպք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Կ․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած մայրը բանտի աշխատակցի ձեռքի շարժական դետեկտորով, ըստ կարգի, անձնական զննության է ենթարկվել, որի ժամանակ դետեկտորը ազդանշան է արձակել։ Բանտի աշխատակիցները կալանավորված անձի մորը հայտնել են, որ դետեկտորն իր սեռական օրգանների հատվածում ազդանշաններ է արձակում, ինչի համար իրենք արդեն լուրջ կասկածներ ունեն, որ այնտեղ արգելված իր կամ իրեր են թաքցված։ Սակայն կինը 2 ոտքը դնում է մի կոշիկի մեջ և բանտի աշխատակիցներին համառորեն համոզում, որ շարժական դետեկտորը խաբում է։ Ստուգումը կատարում են դարձյալ մի քանի անգամ, ու անընդհատ դետեկտորը ազդանշան է արձակում։ Տեսնելով, որ կինը համառորեն պնդում է, որ իր մոտ ոչ մի բան չկա, աշխատակիցները նրան թույլատրում են, որպեսզի տեսակցության գնա իր որդուն։ Տեսակցությունից հետո, երբ մայրը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, շարժական դետեկտորով մի քանի անգամ դարձյալ ենթարկվում է անձնական զննության։ Սակայն այս դեպքում դետեկտորն, ասես՝ «խռոված լիներ․ ոչ գվում էր, ոչ բվում», ազդանշան չէր արձակում։ Բանտի աշխատակիցները տեսակցությունից հետո որդու մոտ արգելված իրեր չեն հայտնաբերում։ Ունենալով լուրջ կասկածներ, քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության են ենթարկում տեսակցությունների համար նախատեսված նույն սենյակում նույն ժամանակահատվածում իրենց մերձավորերի հետ տեսակցող այլ կալանավորված անձանց։ Արդյունքում կալանավորներից մեկի Ս․Ս․-ի սպորտային կոշիկների միջից հայտնաբերվում է 2 բջջային հեռախոս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ս․Ս․-ին հեռախոսները փոխանցել է կալանավորված Կ․Մ․-ն, ում տեսակցությունների սենյակում հեռախոսները տվել էր մայրը, ու իմանալով, որ տեսակցությունից հետո բանտի աշխատակիցները իրեն, իրենց լեզվով ասած՝ «շմոն» կանեն, հեռախոսները փոխանցում է Ս․ Ս․-ին, որպեսզի տեսակցության սենյակից նա դրանք դուրս բերի և հետո փոխանցի իրեն։ Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան
Կաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե...
ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին
Միացյալ Նահանգները կոչ է անում քաղաքական ուժերին իրավիճակը հանգուցալուծել առանց ուժի կիրառման և բռնության, ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, երկրի օրենսդրության շրջանակում: Այդ խոսքերը հնչել են...
Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդեր» հրթիռային համալիրները, նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Ալիևը նաև Ռուսաստանին խնդրել է...
Ինչքա՞ն է Օնիկ Գասպարյանի համբերության բաժակը լցվել, որ նման հայտարարություն է արել. Շարմազանով
https://youtu.be/ZB-HAYjQd1c
Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Մինչեւ յոթ ամսականը երեխան շնչում եւ կուլ է տալիս միաժամանակ:
-Նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը...