Քաղաքացիները, ովքեր ամիսներ առաջ տարբեր պատճառներով եկել են Հայաստան ու չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան, շարունակում են ակցիա իրականացնել կառավարության մոտ, չնայած հայտարարել էին, որ երթով շարժվելու են դեպի վարչապետի կեցավայր:
Ակցիան շարունակվում է արդեն մի քանի ժամ, սակայն կառավարությունից որևէ մեկը չի իջել ու հանդիպել քաղաքացիների հետ:
Ակցիային մասնակցում են նաև երեխաներ: