Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Subaru մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182.3-րդ կամ հատվածում՝ ոլորանապտույտ ճանապարհագոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իր նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ավագ հետաքննիչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բժիշկները արձանագրել են տուժածներից մեկի մահը, ինչից հետո ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Լրահոս
Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան
Կաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե...
ԱՄՆ ուշագրավ ակնարկը Հայաստանում տեղի ունեցողի մասին
Միացյալ Նահանգները կոչ է անում քաղաքական ուժերին իրավիճակը հանգուցալուծել առանց ուժի կիրառման և բռնության, ժողովրդավարական ինստիտուտների միջոցով, երկրի օրենսդրության շրջանակում: Այդ խոսքերը հնչել են...
Ալիևը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդերները»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատմել է, որ Ռուսաստանին առաջարկել է Հայաստանից վերադարձնել «Իսկանդեր» հրթիռային համալիրները, նրա խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Ալիևը նաև Ռուսաստանին խնդրել է...
Ինչքա՞ն է Օնիկ Գասպարյանի համբերության բաժակը լցվել, որ նման հայտարարություն է արել. Շարմազանով
https://youtu.be/ZB-HAYjQd1c
Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Մինչեւ յոթ ամսականը երեխան շնչում եւ կուլ է տալիս միաժամանակ:
-Նորածին երեխան նորմայում օրական 14-17 ժամ պետք է քնի: Սակայն այս ցուցանիշը...