23-ամյա հարսնացուն կորցրել է գիտակցությունն ու մահացել

Դաղստանի Մուրգուկ գյուղում 23-ամյա հարսնացու է մահացել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Mash-ին:

Հարսանիքից առաջ աղջիկն իրեն վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը: Հարազատները նրան դեղահաբ են տվել, ինչից հետո նրա արյան ճնշումը կտրուկ իջել է:

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են սրտի կաթված: Նա մահացել է փեսայի ժամանումից անմիջապես առաջ:

«Mash»-ի փոխանցմաբ՝ աղջիկը մանկուց սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել և հաճախ է գանգատվել ցավից իրեն դաստիարակող տատիկին: