Ահա, թե ում հարսանիքի համար էր Սասուն Միքայելյանը պայքարում ԱԺ-ում. ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր հարսանիքներին հյուրերի սահմանափակ քանակը, Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պայքարում էր հյուրերի թիվը մեծացնելու համար, պատճառաբանելով, որ դա 40 հյուրը շատ քիչ է հարսանեկան խնջույքի համար:

Հարսանիք ա, թե ուտուշ-խմուշ ա, պետք ա 40 հոգու փոխարեն թույլատրել 60 հոգի,- ասում էր Սասուն Միքայելյանը:

Հետո մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է: Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ:

Երեկ արդեն Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ հետ: Լուսանկարը մակագրված է «Քույրս»: