Բեյրութի նավահանգստում հրդեհի մարմանը միացել են Լիբանանի ռազմաօդային ուժերը. Տեսանյութ

Սեպտեմբերի 10-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կիսավեր նավահանգստում բռնկված հրդեհի մարմանը միացել են Լիբանանի ռազմաօդային ուժերը: Դեպքի վայրում աշխատում են մի քանի ուղղաթիռներ՝ ջրով լի տարաներով։ Գրում է Վեստի ՌՈՒ-ն:

Հրդեհի մակերեսը, որն ընդգրկում է ավտոմոբիլային անվադողերով եւ յուղերով պահեստը, հստակ չի նշվում: Բեյրութի նահանգապետը կոչ է արել բնակչությանը հեռու մնալ նավահանգստից, որպեսզի չվտանգեն իրենց կյանքը և չխանգարեն հրշեջներին պայքարել կրակի դեմ:

Պաշտոնապես նավահանգստի ազատ տնտեսական գոտում հրդեհի պատճառները դեռ չեն նշվում, ականատեսները պնդում են, որ բանվորներն այրել են աղբը, իսկ կրակը տեղափոխվել է շինություն:

Տուժածների մասին տեղեկություններ չկան։