Կրկին ողբերգական ավտովթար. կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 88 PP 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Բժիշկները մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչակա վարչության Թալինի քննչական բաժի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ:

Փաստի առիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի անվտանգությունն ապահովելու նպատակով նրան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Էդգար Հովհաննիսյանը վերցրել է իր հսկողության տակ, ում քննիչի հանձնարարականով տեղափոխում են հիվանդանոց՝ պարզելու սթափության աստիճանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը ուղևորներ են: Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: