Ադրբեջանցի «առևտրի վրանների արքային» գնդկահարած վրաստանցի «քիլերը» ձերբակալվել է. Տեսանյութ

2018-ի փետրվարին Չերտանովսկայա փողոցում գնդակահարվել էր 42-ամյա ադրբեջանցի գործարար Անար Ալիեւը: Առավոտյան տղամարդը դուրս էր եկել տնից եւ նստել բակում կայանված Lexus ավտոմեքենան: Այնտեղ նրան անհայտ անձ էր մոտեցել եւ մի քանի անգամ կրակել ատրճանակից կրծքին եւ գլխին: Դրանից հետո մարդասպանը փախել էր, բժիշկները մի քանի ժամ փորձում էին փրկել Ալիեւի կյանքը, բայց նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում:

Մոսկվայի հարավում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից ավելի քան երկու տարի անց քննիչները կարողացել են հայտնաբերել ադրբեջանցի գործարար Անար Ալիեւին սպանողին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

«Հարավում Անար Ալիեւին ոչ պաշտոնապես «առեւտրի վրանների արքա» էին կոչում. նա այդպիսի տասնյակ փոքր կետեր ուներ տարբեր թաղամասերում: Իհարկե, հիմնական վարկածներից մեկն անմիջապես դարձավ այն վարկածը, որ սպանությունը կատարվել է բիզնեսի պատճառով»,- kp.ru-ին հայտնել էր աղբյուրն իրավապահ մարմիններում:

Այ ժաանակ Մոսկվայում մի քանի մահափորձ էր կատարվել ադրբեջանցի ձեռնարկատերերի դեմ: «Ենթադրվում էր, որ այդ հարձակումների հետեւում կանգնած են էթնիկ ադրբեջանական խմբավորումները, որոնք փորձում են պահպանել իրենց ազդեցությունը բիզնեսում հաջողակ հայրենակիցների վրա»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Ավելի վաղ Մոսկվայի հարավում` Արեւմտյան Բիրյուլյովոյում, մի քանի տարի մեծ բանջարեղենային բազա կար` մրգերի եւ բանջարեղենի մեծածախ առեւտրի կենտրոն, որոնք բեռնատարներով բերում էին երկրի հարավային շրջաններից եւ Անդրկովկասից: 2013-ի աշնանն այստեղ անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ բազայում աշխատող էթնիկ ադրբեջանցի տեղացի մի տղայի էր դանակահարել: Միգրանտը փախել էր, իսկ Բիրյուլյովոյում մի քանի հարյուր հոգանոց ժողովրդական հավաք էր տեղի ունեցել, ովքեր պահանջում էին գտնել մարդասպանին եւ փակել բանջարեղենի բազան: Ինչ-որ պահի ամբոխը սկսել էր ավերել բազան: Անկարգությունները ստիպված էին զսպել ՕՄՈՆ-ի օգնությամբ: Արդյունքում բազան պաշտոնապես փակվել էր:

Ալիեւի մարդասպանին ֆիքսել են բնակելի շենքերի վրա տեղադրված տեսահսկման տեսախցիկներիը: Այդ նույն ժամանակ` 2018-ի ձմռանը, հրապարակվել էր նրա մոտավոր պատկերը. բարձրահասակ նիհար տղամարդ, ենթադրաբար` կովկասյան արտաքինով: Ինչպես հայտնի է դարձել, մարդասպանը բերման է ենթարկվել մի քանի օր առաջ: Պարզվել է, որ նա Վրաստանի քաղաքացի է: Այժմ տղամարդը բանտում է: Նրան մեղադրանք է առաջադրվել «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: