«Մի տեսակ սովորել էի կյանքի դանդաղ տեմպին, ու հիմա շատ դժվար է վերադառնալ հին գրաֆիկին` աշխատանք, դպրոց եւ հազար ուրիշ գործ». Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Լուսինեն զոլավոր հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները՝ պայուսակ եւ վզնոց։ «Մի տեսակ սովորել էի կյանքի դանդաղ տեմպին, ու հիմա շատ դժվար է վերադառնալ հին գրաֆիկին` աշխատանք, դպրոց եւ հազար ուրիշ գործ։ Հանկարծ չմտածեք՝ բողոքում եմ, հակառակը՝ ես շատ ուրախ եմ, որ կյանքը վերադարձնում է իմ սիրելի ռիթմը, ուղղակի մի փոքր անսովոր է… եւ ընդամենը»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը շորտ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Նա սպորտային կոշիկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված լուսանկարը Լուսինեն հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Այս տարվա մեր ծովը մեր Սեւանա լիճն է»։