Լավագույն սեռական հարաբերության 3 հիմնական կանոնները

Սեքսի մասին հիմնական բանը, որ պետք է իմանալ, այն է, որ դա նախևառաջ պետք է տեղի ունենա ձեր գլխում: Ցանկացած մասնագետ կարող է դա ապացուցել՝ սկսած նյարդաբանից մինչ սեքսոպաթոլոգ։ Այնուամենայնիվ, մեզանից շատերը շարունակում են ինտիմ ոլորտում խնդիրներ ունենալ և ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ դրանց աղբյուրը ոչ թե զուգընկերն է, այլ հենց մենք: Որո՞նք են այն երեք հիմնական կանոնները, որոնց պետք է հետևել՝ լավագույն սեռական հարաբերություն ունենալու համար։

1. Ինքնասիրություն։ Սեքսը առաջին հերթին առողջ մարդու կենսաբանական կարիքն է: Բայց, ավաղ, շատերը այդ կարիքը վերածում են, օրինակ, սակարկության առարկայի կամ նույնիսկ դրա օգնությամբ պատժում են զուգընկերոջը։ Գնահատեք ձեր ցանկությունները, հասկացեք դրանք, մի զրկեք ձեզ առողջ սեռական գիտակցումից:
2. Պահը վայելելու կարողություն։ Սովորեք լինել պահի մեջ: Կենտրոնացեք ձեր զգացմունքների, գործողությունների և դիմացինի հետ կապի վրա: Ձեր ուշադրությունը շեղեք այն բանից, թե ինչ կարող են մարդիկ մտածել ձեր մասին։ Եվ դուք կտեսնեք, թե ինչպես է սեռական կյանքի որակը կտրուկ փոխվում դեպի լավը:
3. Ցանկության առկայություն։ Շատ կարևոր է ժամանակին «ոչ» ասել կարողանալը, սեռական հարաբերություն  չունենալ խղճահարությունից, պարտքի զգացումից, համակրանքից և այլն: Այլ դա անել միայն այն ժամանակ, երբ ինքդ ես իսկապես ուզում: