Հետաքրքիր տրամաբանական հանելուկներ

Հետաքրիր 10 հանելուկներ, որոնք կօգնեն մի քիչ մտածել և կտրվել առօրյա հոգսերից: Առաջին հատվածում հարցերն են, իսկ 2-րդ հատվածում պատասխանները, որոնք խրախուսվում է նայել միայն հարցը կարդալուց և մի փոքր մտածելուց հետո:

1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրրոդի համար հարկավոր է վճարել:

2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:

3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:

4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:

5. Մի մարդ խնձոր էր գնում` հատը 5 դոլարով և վաճառում էր 3 դոլարով: Որոշ ժամանակ անց նա միլիոնատեր դարձավ: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:

6. Դուք կանգնած եք երկու նույնանման դռների առջև, որոնցից մեկը տանում է դեպի մահը, իսկ մյուսը դեպի երջանկություն: Դռները պաշտպանում են երկու պահակներ, որոնցից մեկը միշտ ճիշտն է ասում, իսկ մյուսը միշտ ստում է: Բայց Դուք չգիտեք, թե ով` ով է: Դուք կարող եք հարց տալ պահակներից միայն մեկին: Ի՞նչ հարց է պետք տալ, որպեսզի չսխալվեք դռան ընտրությամբ: