«Շատ գեղեցիկ հայուհի». Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սեւ շապիկ։ Նա ցածրակրունկ կոշիկներ է ընտրել ու նախապատվություն տվել պարզ սանրվածքին։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Օգտատերերը դրական խոսքեր են գրել. «Շատ գեղեցիկ հայուհի»։


Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցը, ժամացույցն ու մատանին։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Սիրուն»: